Այսքան լռությունից հետո առաջին անգամ. քիչ առաջ տեղեկացանք, որ կուրթանցի Մեխակը…



Կուրթանցի Մեխակը, որին վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հանդիմանել էր աշխատել եւ ինքնուրույն տուն ստեղծել իրեն այդ հարցով դիմելու փոխարեն, ընտանիքի հետ արդեն տեղափոխվել է բարերարներից ստացած նոր տուն։ Տունը Առաքելյաններին են նվիրել երկու բարերար արտերկրից՝ նրանց սոցիալական վատ վիճակի մասին հրապարակումը տեսնելուց հետո։



«Ձեր եկած օրը՝ գիշերը, մենք չենք քնել։ Թե ինչքան զանգեր են եկել արտերկրից, Եվրոպայից, չենք կարողացել քնել։ Մեկը տուն ա ասում, մեկը՝ մի ապրանք, մեկը՝ մի բան կօգնենք։ Էդպես օգնելով մեզ ոտքի հանեցին։ Էդքան ահավոր տեղից, մենք մթից, խավարից դուրս եկանք լույսն ընկանք»,- ասում է Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։

Մեխակի 10 հոգանոց ընտանիքը նեղ, փտած հատակով, փլվող առաստաղով վագոն-տնակի փոխարեն այժմ ընդարձակ, երկհարկանի տանն է ապրում նույն գյուղում։ Տունը կահավորել են բարերաների օգնությամբ։ Բացի այդ՝ 1 հա հողատարածք են նվեր ստացել, որտեղ պատրաստվում են ցորեն ցանել։ Տնամերձ հողատարածքն էլ արդեն մշակել են,

հասցրել են առաջին բերքը ստանալ։ Անասնագոմ ունեն ու տեղափոխվելուց հետո տարբեր ծրագրերով երկու խոզ եւ մեկ խոշոր եղջերավոր են ստացել։ Մեխակը հրապարակումից հետո բուժման անվճար կուրս է անցել, հիմա, թեեւ ամբողջովին չի ապաքինվել, բայց համեմատաբար ավելի լավ է զգում։ Մտադիր է ավելացնելու իր ունեցած անասունների քանակը, հողամասը մշակելու՝ ապրուստ վաստակելու համար։

Mekhak from Kurtan, whom Prime Minister Pashinyan reprimanded months ago for working and creating an independent house instead of asking him about it, has already moved with his family to a new house he received from benefactors. The house was donated to the Arakelyans by two benefactors from abroad, after seeing the publication about their bad social situation.

“The day you came, the night, we did not sleep. We could not sleep because of how many calls came from abroad, from Europe. One says home, another says a product, another says we will help something. Thus, they helped us to our feet. “From such a terrible place, we came out of the darkness, the light fell,” says Mekhak’s mother, Mrs. Anahit.

The Mekhak family of 10 now lives in a spacious, two-story house in the same village instead of a narrow, rotten floor with a collapsible ceiling. The house was furnished with

the help of benefactors. Besides, they received 1 hectare of land as a gift, where they are going to sow wheat. The land near the house has already been cultivated, they managed to get the first harvest.

They have a cattle barn and after moving they got two pigs and one big cattle with different programs. Mekhak has undergone a free course of treatment since its publication, but now, although he has not fully recovered, he feels relatively better. He intends to increase the number of animals he has, to cultivate the land to earn a

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *