Ուշադրություն․ ինչ է անելու Օնիկ Գասպարյանն այս օրերին




Ուշադրություն․ ինչ է անելու Օնիկ Գասպարյանն այս օրերին


Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել

(Ի հավելումն նախորդ գրառմանս)

Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ ՆՇԱՆԱԿՈՒՄ է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

-Այսինքն՝ գլխավոր շտաբի պետին ԱԶԱՏԵԼՈւ լիազորությունը Սահմանադրությամբ սահմանափակված է՝ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում զինված ուժերին անձեռնմխելի պահելու նպատակով

(Ազատման հիմքերն ընդհանուր են՝ քաղաքացիության կորուստ, օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հրաժարականի դիմում ե այլն):

Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված ՉԷ:

-Այսինքն՝ Սահմանադրությունը Գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ եւ չի լիազորում ո՛չ Հանրապետության նախագահին, ո՛չ վարչապետին Գլխավոր շտաբի պետին ազատելու հնարավորությամբ։

Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասին, որը նախատեսում է բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնից հայեցողական ազատելու հնարավորությունը, նախ՝ դա Գլխավոր շտաբի պետի վրա չի տարածվում, որովհետեւ ինչպես նշեցի Սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում, իսկ Սահմանադրությունը վերադաս է օրենքի նկատմամբ, սահմանադրական մարմիններն էլ իրավասու են կատարելու միայն այնպիսի

գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ, 2-րդ՝ սահմանադիրն առանձնացրել է Գլխավոր շտաբի պետին զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից՝ նշելով, որ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ԱՄԵՆԱԲԱՐՁՐ պաշտոնատար անձն է եւ տալով նրան սահմանադրական հատուկ կարգավիճակ։

-Հետեւաբար՝ գլխավոր շտաբի պետին ազատելու կապակցությամբ մեկնարկած գործընթացն ինքնին հակաիրավական է, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել։

Նախորդիվ եւս անդրադարձել էի այս հարցին՝ հղումը մեկնաբանություններում»։

The Chief of General Staff will continue to hold office. Constitutional expert Gohar Meloyan wrote about this on her Facebook page.

“The Chief of General Staff will continue to hold office

(In addition to my previous post)

Part 3 of Article 155 of the Constitution stipulates that the SENIOR military official of the Armed Forces is the Chief of the General Staff, who is appointed by the President of the Republic upon the proposal of the Prime Minister for a term defined by law.

That is, the authority to DISMISS the Chief of the General Staff is limited by the Constitution in order to keep the armed forces inviolable in the case of a balance of political forces.

(The grounds for dismissal are general: loss of citizenship, a conviction that has entered into force, resignation, etc.).

Article 139 of the Constitution defines the cases and procedure for the appointment and dismissal of the highest command staff of the Armed Forces and other troops, which do not provide for the authority to dismiss the Chief of the General Staff.

In other words, the Constitution gives a special status to the Chief of the General Staff and does not authorize either the President of the Republic or the Prime Minister to dismiss the Chief of the General Staff.

As for Article 40 3 3 of the Law on Military Service and the Status of a Soldier, which provides for the possibility of discretionary dismissal of senior military officials, first of all, it does not apply to the Chief of General Staff, because as I mentioned The Constitution does not provide for su

ch an opportunity, and the Constitution is superior to the law, and the constitutional bodies are authorized to perform only those actions for which they are authorized by the Constitution. that the Chief of the General Staff is the HIGHEST military official in the Armed Forces and giving him a special co

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *