ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին ավտոմեքենան՝ նորի դիմաց. ավտոշուկայում առաջիկայում նոր համակարգ կկիրառվի, դուք այսուհետ կարող եք․․




ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հին ավտոմեքենան՝ նորի դիմաց. ավտոշուկայում առաջիկայում նոր համակարգ կկիրառվի



Հայաստանի ավտոշուկայում առաջիկայում կկիրառվի «Trade-in» համակարգը: Ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի եւ

Ղազախստանի Հանրապետություններում: Այս համակարգով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորըվճարելով գնային տարբերությունը։ Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում շահավետ պայմաններով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը։ Այս ճանապարհով նախարարությունը մտադիր է թեթեւացնել դեռեւս 2019 թվականին ՀՀ բերած մեծ թվով ավտոմեքենաների պարկը: Բացի այս, նախարարությունում հույս են հայտնում, որ այս համակարգի ներդրմամբ ավտոմեքենաների մեծ մասը կփոխարինվի նորով: Բացի այս, քաղաքացիներից գնված հին, օգտագործված ավտոմեքենաները պաշտոնական ներկայացուցչի կողմից մինչեւ վաճառքի հանվելը կենթարկվեն զննման,

կվերանորոգվեն, կվերացվեն դրանց տեխնիկական խնդիրները: Բայց մյուս կողմից, ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող քաղաքացիւները չեն հավատում, որ այս համակարգը Հայաստանում լիրաժեք կգործի, քանի որ վստահ չեն, որ պաշտոնական ներկայացուցիչները օգտագործված մեքենայի համար խելամիտ գին կառաջարկեն:

Ի դեպ, տեղեկացենք, որ գործող օրենքով օգտագործված ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում ավտոսրահը դրա դիմաց մի քանի անգամ է հարկվում. վճարում է հին ավտոմեքենայի գնման արժեքի 20 տոկոսի չափով, վերավաճառելիսվաճառքի գնի տարբերության 20 տոկոսի չափով, եւ 10 տոկոսի չափով որպես ԱԱՀ, քանի որ հանդես է գալիս քաղաքացու անունից` որպես հարկային գործակալ: Այս դեպքում էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թեթեւացնել Trade-in համակարգով

կատարվող գործարքների հարկերը։ Իսկ նոր ավտոմեքենաների հետ փոխանակված հին ավտոմեքենաների վաճառքի դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին առաջարկվում է ԱԱՀ-ով հարկել ոչ թե ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնի, այլ միայն դրա ձեռքբերման և օտարման արժեքների տարբերության 20 տոկոսի չափով։ Իսկ ավտոմեքենան գնող քաղաքացիների նկատմամբ կիրառվող եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափն ընդհանրապես առաջարկվում է չեղարկել։

VIDEO. The old car in exchange for the new one. A new system will be used in the car market in the near future

Video Player:

The “Trade-in” system will be used in the Armenian car market in the near future. The “Trade-in” system of cars is widespread in many countries. In recent years, it has also been successfully introduced in the EEU member states of the Russian Federation, Belarus and Kazakhstan. With this system, citizens have the opportunity to sell their used cars to the official representative of the manufactur

er of the given brand in Armenia and instead buy the new one by paying the price difference. The representative, in his turn, later repairs and resells it on favorable terms.

ArmLur.am was informed that the RA Ministry of Economy proposes to reduce the taxes collected from car sellers. In this way, the ministry intends to lighten the large number of cars brought to Armenia in 2019. In addition, the ministry hopes that with the introduction of this syst

em, most cars will be replaced with new ones. In addition, old, used cars bought from citizens will be inspected, repaired and their technical problems will be eliminated by the official representative before being put up for sale. But on the other hand, the citizens who buy and sell cars do not believe that this system will be fully operational in Armenia, as they are not sure

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *