Սարսափելի ողբերգություն Հայաստանում. ցավալի ու հանկարծակի մահ




Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարաղյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ


հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի համանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիր

ի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ

վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում», մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց: Փաստի

առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Shamshyan.com writes. Today, on May 4, a tragic incident took place in Armavir region. At around 8:40 pm, 58-year-old Hovhannes Yaraghyan, a resident of Jrashen village, Armavir region, drove his Nissan X-Trail on the central street of Bambakashat village and collided with a walnut tree. As photojournalist Gagi

k Shamshyan reported from the scene, the driver was found dead in the car after the accident, and the passenger was taken to Armavir Medical Center with bodily injuries. Officers of the 1st platoon of the 2nd officer battalion of the 2nd traffic police, headed by the battalion deputy commander Aram Adibekyan, platoon commander Grigor Poghosyan and Marlen Sargsyan platoon commander arrived at the scene. The operative group of the Armavir police department headed by the head of the department Gorg Poghos

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *