Մոտ 1 ժամ առաջ Արմեն Սարգսյանը հավաքեց բոլորին ասաց․․․ինչից հետո տարածեցին հաղորդագրություն



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Սահմանադրության օրն է:


Յուրաքանչյուր ժողովուրդ իր կյանքը, պետականությունը կառուցում է իր սեփական արժեհամակարգի հիման վրա: Հնուց ի վեր մեր ժողովուրդը դավանել է երկու հիմնական կարևոր արժեք՝ ազատությունը և արդարությունը: Դրանց վրա են խարսխված եղել տարբեր ժամանակներում ընդունված մեր բոլոր սահմանադրությունները:

Այդ արժեքներն ուղղակիորեն արտացոլված են գործող Սահմանադրության անփոփոխելի հոդվածներում.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է…

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին…

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է…»:

Վերոնշյալ սկզբունք-կարգավորումներից բացի, Սահմանադրությունը ոչ թե ստատիկ, այլ՝ դինամիկ փաստաթուղթ է: Այն պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին և ուղղված լինի վերոնշյալ անփոփոխելի դրույթներով ամրագրված սկզբունքների իրագործմանը:

Յուրաքանչյուրիս պարտքն է հարգել Սահմանադրությունը՝ անհրաժեշտության դեպքում բարելավելով և կատարելագործելով այն:

Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում:

Մանրամասներին ծանոթացեք նախագահական կայքի պաշտոնական էջից

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*